00:00:00

Սևանում բախվել են «Mazda»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ․ Shamshyan.com

20:22, 28 հունիս 2025 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Հասմիկ Ս․-ի վարած «Mazda» մակնիշի և 29-ամյա Լյովա Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր