«Կյանքի ճանապարհին» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ասաց «այո» Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Պսակադրության արարողությունն անցկացվել է մտերիմ շրջանակում, իսկ բուն հարսանյաց արարողությունը բավականին շքեղ և բազմամարդ է անցել։
Հարցերից մեկը, որ շատերին է հետաքրքրում՝ ո՞վ է հաղորդավարուհու ընտրյալը։ Թեև Անժելայի ամուսինը ակտիվ չէ սոցիալական հարթակներում, սակայն Irakanum.am-ի հասած տեղեկություններով նա զբաղվում է բիզնեսով և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն է։
Մեր գործընկերոջը եւ նրա ընտրյալին մաղթում ենք հարատեւ երջանկություն։