Այսօր դերասաններ Վաչե Երիցյանի եւ Սրբուհի Բալայանի հարսանիքն է: Զույգի համար կարեւորագույն օրվա կադրերից մի քանիսը հայտնվել են նրանց ինստագրամյան էջերում:
Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Աշտարակի Կարմրավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Հարսանիքի համար Վաչեն եւ Սրբուհին ընտրել են դասական կերպարներ, թեեւ դերասանն ավանդական սպիտակ վերնաշապիկի փոխարեն՝ սեւ կոստյումի ներքո կրում է սեւ շապիկ, իսկ հարսնացուն նուրբ սպիտակ զգեստով է: