00:00:00

«De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել

06:36, 12 մայիս 2025 Հասարակություն

Մայիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. սրճարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր