00:00:00

Իմպիչմենտը այլևս քաղաքական օրակարգ է․ սրան դիմադրում են ավելի շատ ընդդիմադիր պատգամավորները

08:09, 11 մայիս 2025 Քաղաքականություն

Նարեկ Մալյանը գրում է. «Ամփոփելով Արթուն ենք շարժման 10 օրը.

 

Իմպիչմենտը այլևս քաղաքական օրակարգ է: Ցավոք որոշ քաղաքական գործիչներ այս ճշմարտությունը ի վնաս իրենց դեռ չեն ընկալում: Որքան շուտ ընկալեն այնքան քիչ վնասով կմիանան պրոցեսին:

 

Հանրությունը տեղեկացված է, որ նիկոլին հեռացնելու միակ գործիքը իմպիչմենտն է:

 

Հանրությունը տեղեկացված է, որ հետայսու իմպիչմենտից բացի ցանկացած այլ գործընթաց իմիտացիա է և նիկոլին հեռացնելու նպատակ չունի:

 

Հանրությունը տեսավ (ու զարմացավ), որ իմպիչմենտին այս պահին դիմադրում են ավելի շատ ընդդիմադիր քան իշխանական պատգամավորները:

 

Ընդդիմությունը այս պահի դրությամբ չի առաջադրել թեկնածու և հետևաբար դեռ չի նախաձեռնել նիկոլի անվստահության գործընթաց:

 

Ինչ տեղի կունենա մոտակա օրերին. կա հնարավոր զարգացումների 3 տարբերակ՝ լավ, միջին, ճգնաժամային

 

Լավ տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորները միմյանց հետ համաձայնության են գալիս և առաջադրում են իրենց թեկնածուին ու սկսում են անվստահության գործընթաց:

 

Միջին տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորների մի մասը նախաձեռնում է անվստահության գործընթաց, մյուս ընդդիմադիրները ստիպված միանում են գործընթացին:

 

Ճգնաժամային տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորները համաձայնության չեն գալիս և ինքնուրույն չեն սկսում անվստահության գործընթացը: Հանրությունը ինքն է գեներացնում թեկնածուին և ստիպում է ընդդիմությանը ստորագրել այդ թեկնածուի անվան տակ սկսելով իմպիչմենտը:

 

Հ.Գ. Վերջին տարբերակի աշխատանքային անվանումը իմ համակարգչի մեջ «հո ձեր ձեռը քաքը չենք ընկել…»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր