00:00:00

Ալեն Սիմոնյանի և նրան ուղեկցողների ավտոմեքենաները գրավել են հանրային տրանսպորտի երթևեկության համար սահմանված գիծը․ տեսանյութ

19:16, 10 մայիս 2025 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և նրան ուղեկցողների ավտոմեքենաները Երևանի Մաշտոցի պողոտայում գրավել են ավտոբուսների համար նախատեսված երթևեկելի առաջին գիծը։    Ֆեյսբուքյան ուղիղ եթերում օգտատեր Հակոբ Կարապետյանը նկարահանել է ստեղծված իրավիճակն ու մանրամասնել՝ հարևանությամբ գարեջրատուն կա, հավանաբար, Ալեն Սիմոնյանն այցելել է այնտեղ՝ գարեջուր խմելու կամ ճաշելու, իսկ նրան ուղեկցող մեքենաները, անտեսելով օրենքը, գրավել են հանրային տրանսպորտի երթևեկության համար սահմանված հատվածը։

«Ալեն Սիմոնյանի մեքենաները կայանված են առաջին գծում։ Պետության առաջին դեմքերը թքած ունեն ոչ միայն իրենց քննադատող քաղաքացիների, այլև երկրի և օրենքի վրա։ Այնպես որ՝ բարի ախորժակ Ալեն Սիմոնյան»,- ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասել է Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր