Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Զալյանը Կոսովոյի ներկայացուցիչ Իսլամ Սելմանի հետ մենամարտում հաղթել է 5:3 հաշվով և բրոնզե մեդալ է նվաճել։
Մինչ այդ բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Ներսիսյանը: