Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն ունի մի քանի ուղղություն։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Նա նշել է, որ ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին. «Ադրբեջանն ունի օրինական ակնկալիքներ Հայաստանից: Այդ ակնկալիքները կապված են «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառման հետ Հայաստանի Սահմանադրությունից և Մինսկի խմբի վերացման հետ», որի կարիքը այլևս չկա հակամարտության ավարտի պատճառով:
Մենք հետևում ենք գործընթացներին, կան շփումներ»,- ասել է նա: