«Ֆիորենտինան» այժմ գտնվում է Ուդինե քաղաքում, որտեղ պետք է մարտի 4-ին Իտալիայի առաջնության 27-րդ տուրում հյուրընկալվեր «Ուդինեզեին»։ Դեպքի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է։ Հյուրանոցային համարում ֆուտբոլիստը եղել է ընկերուհու եւ դստեր հետ։
Ենթադրվում է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ։ «Ֆիորենտինայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մահվան պատճառը եղել է անսպասելի հիվանդությունը։ Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։