00:00:00

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց

12:06, 07 ապրիլ 2025 Առողջություն

Ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 03։30-ի սահմաններում «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Բ․-ն, 47-ամյա Ժաննա Բ․-ն, 7-ամյա Ա․ Բ․-ն և 25-ամյա Սերինե Բ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Սերինե Բ․-ն հայտնել է, որ իրենց տանը օգտագործում են գազի վառարան և հավանաբար նրանից արտանետված շմոլ գազից էլ թունավորվել են:

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30