00:00:00

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Սաուդյան Արաբիայում, Օմանում և ԱՄԷ-ում

12:04, 04 ապրիլ 2025 Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտական և սպասված հյուր է Մերձավոր Արևելքում։ Տարբեր երկրներում նվագախումբը պարբերաբար ներկայացնում է հայ կատարողական արվեստը և հանդես է գալիս համերգային յուրատեսակ ծրագրերով։ Այս անգամ նվագախումբը մեկնել է Սաուդյան Արաբիայի Դհահրան քաղաք։

«Ithra» թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ կներկայացնեն «Game on» համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն համակարգչային հայտնի խաղերի համար գրված մեղեդիները՝ փոխադրված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։

Ինչպես նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, «Game on»-ը բավականին բարդ ծրագիր է նվագախմբի համար։ Համերգային երեկոն կզուգորդվի նորարարական լուծումներով, էկրանին ցուցադրվելիք պատկերներով։ 

Այնուհետև նվագախումբը կմեկնի Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատ։ Մասկատի Արքայական օպերային թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապրիլի 10-ին և 11-ին հանդես կգա երկու համերգով՝ ներկայացնելով «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հանրահայտ ֆիլմի երաժշտությունը, որը հեղինակել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը։ Այս համերգները նույնպես կուղեկցվեն տեսանյութերով։

Նվագախմբից հայտնում են, որ բոլոր համերգների տոմսերը վաղուց սպառվել են։

Ապրիլի 22-28-ն էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Արաբական Միացյալ Էմիրություններում ելույթ կունենա «Classical Violin Olympus» միջազգային մրցույթում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30