00:00:00

ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել պատրաստվել նոր համավարակի

15:04, 02 ապրիլ 2025 Առողջություն

Վտանգավոր հիվանդության նոր համավարակ կարող է աշխարհում բռնկվել արդեն «վաղը»։ Այդ մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ երկրներին կոչ անելով ակտիվացնել աշխատանքը համավարակների կանխման համաձայնագրի շուրջ։

Հանդես գալով ԱՀԿ անդամ պետությունների դեսպանների առաջ՝ նա նշել է, որ «COVID-19-ի համավարակն այժմ հեռավոր հիշողություն է թվում» հակամարտությունների, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումների ֆոնին: 

«Բայց հաջորդ համավարակը չի սպասի, մինչև ամեն ինչ հանդարտվի: Դա կարող է տեղի ունենալ 20 կամ ավելի տարի անց կամ դա կարող է տեղի ունենալ վաղը: Մենք պետք է պատրաստ լինենք։ Ահա թե ինչու աշխարհը ձեր մասնակցության ու առաջնորդության կարիքն ունի, որպեսզի ԱՀԿ-ի համավարակի շուրջ համաձայնագիրը հասցվի վերջնագծին», - Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր