00:00:00

Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են

00:06, 30 մարտ 2025 Քաղաքականություն

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր՝ մարտի 30-ին տեղի են ունենում ավագանու արտահերթ ընտրություններ։

ՀՀ ՆԳՆ կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236․ երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:

 

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերն են՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,

«Կայունություն» կուսակցություն՝ 4։

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն են՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,

«Իմ հզոր համայնք»՝ 9։

Գյումրիում եւ Փարաքարում ընտրական գործընթացը կդիտարկի ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից 29 այցելու։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30