00:00:00

Մինչ օրս մտածել եմ՝ քաղաքապետը նման հարցերի հետ կապ չունի. Թունյան

22:41, 29 մարտ 2025 Քաղաքականություն

Վերջին օրերին որքանով հասցրել եմ, հետևել եմ քաղաքապետի թեկնածուների հրապարակային ելույթներին ու հարցազրույցներին, հարցեր շատ են առաջացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը. 

«Բայց ամենաանհասկանալին եղել և մնում է հետևյալ հարցը. քաղաքապետ ընտրվելով՝ ինչպե՞ս է հնարավոր, ասենք, արտաքին քաղաքականության կուրս փոխել, նվազեցնել վարկերի տոկոսադրույքը կամ բազմապատկել կենսաթոշակի չափը: Մինչ օրս մտածել եմ՝ քաղաքապետը նման հարցերի հետ կապ չունի, բայց ինչևէ, չխորանանք, երևի ձև կա, ես չգիտեմ: 

Մի բան էլ. քաղաքին վերաբերող ցանկացած խոստում ու ծրագիր գին ունի, և խոստացողը պետք է նաև փողի աղբյուրը ցույց տա: Բայց ոնց հասկացա, որոշ թեկնածուներ այդ մասին չեն էլ մտածում, երևի անկեղծ հավատացած են, որ իրենց ընտրվելու դեպքում երկնքից տասնյակ միլիարդավոր դրամներ են թափվելու, և իրենց մնալու է միայն դրանք հավաքել ու լուծել բոլոր խնդիրները:

Ինչ ասեմ, ժամանակը ցույց կտա, թե մեր հայրենակիցները ինչպիսի լրջությամբ են վերաբերում այս ընտրություններին և որքանով են հավատում նախընտրական ականջահաճո խոստումներին»։ 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30