00:00:00

Այսօր ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Երևանի Վրացական 2 հասցեում գտնվող տան վրա․ «Երկիր Ծիրանի» կուսակցություն

22:21, 29 մարտ 2025 Քաղաքականություն

Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր` 2025 թվականի մարտի 29-ին, ըստ էության, ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոց 11-13 հասցեների հարակից` Վրացական 2 հասցեում գտնվող տան վրա։ Հարձակում գործած անձը կամ անձինք կոտրել են տան ապակիները, տանիքին ամրացված խողովակը` պատճառելով բազում վնասներ։

Վերոնշյալ տունը Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայրական տունն է:

Արդեն տևական ժամանակ Զարուհի Փոստանջյանն ահազանգում է նշված հասցեների հարակից տարածքում տեղի ունեցող ապօրինի շինարարության և թույլտվության վերաբերյալ, որի մասին բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկվել համապատասխան կառույցներին։

Տեղի ունեցածից կարելի է ենթադրել, որ Երևան քաղաքի իշխանությունը ձախողած պաշտոնյաները և նրանց կամակատարները փորձում են այսպիսի հակաօրինական և թուրքերին բնորոշ վայրագություններով լռեցնել և ահաբեկել։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը իրավապահի գործառույթ ունեցող կառույցներից պահանջում է անհապաղ բացահայտել և պատասխանատվության ենթարկել նշյալ ահաբեկչական գործողությունը կատարողներին և կազմակերպիչներին»։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30