00:00:00

Պահանջում եմ Հայաստանի կառավարությունից՝ դադարեցնել արցախահայության դեմ կատարվող խայտառակ քաղաքականությունը և վերականգնել արցախցիներին տրամադրվող սոցիալական ծրագրերը ամբողջ ծավալով․ Մանե Թանդիլյան

21:07, 29 մարտ 2025 Քաղաքականություն

Արցախցիների սոցիալական խնդիրների նկատմամբ կառավարության քաղաքականությունը ոչ միայն անընդունելի է, այլ ուղղակի խայտառակություն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

 

«Նիկոլ Փաշինյանի պատճառով սեփական կացարանը կորցրած ընտանիքները ունեն սոցիալական հոգածության բացառիկ իրավունք։ Հետևաբար, մինչև յուրաքանչյուր ընտանիքին բնակարան հատկացնելը, կառավարությունը պարտավոր է շարունակել բնակվարձի փոխհատուցման ծրագիրը ամբողջ ծավալով։ Ընդ որում, կառավարության կողմից այդ ծրագրի ծախսերը 2 անգամ քիչ են Արցախին տրված ֆինանսավորումից։

Հայտնի է, որ Արցախի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանից ստանում էր 144 մլրդ դրամ գումար, որը մեկ հոգու հաշվարկով կազմում է ամսական 100.000 դրամ։ Արդյունքում, այս ծրագրի իրականացումը բյուջեի վրա որևէ հավելյալ ծախս չի նախատեսում և իշխանությունների վարած քաղաքականությունն ունի մեկ նպատակ՝ նպաստել արցախցիների արտագաղթին։

Պահանջում եմ Հայաստանի կառավարությունից՝ դադարեցնել արցախահայության դեմ կատարվող խայտառակ քաղաքականությունը և վերականգնել արցախցիներին տրամադրվող սոցիալական ծրագրերը ամբողջ ծավալով»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30