Բռնի տեղահանված արցախցիները ՀՀ կառավարությունից պահանջում են չոտնահարել իրենց իրավունքները, քայլեր ձեռնարկել՝ գերիների վերադարձի, հայրենի բնօրրան՝ Արցախի Հանրապետություն, արցախցիների հավաքական վերադարձի ուղղությամբ, չհրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից, զերծ մնալ արախցիների նկատմամբ Հայաստանում հենց իշխանական օղակների կողմից տարվող ատելության քարոզից, արժանավայել պայմաններ ապահովել՝ մայր հայրենիքում արցախցիների կենսապահովման համար, չկրճատել «40.000+10.000 դրամ» սոցիալական նպաստները։