Irakanum.am–ի տեղեկություններով՝ ընդդիմության ներսում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններից հետո, նորընտիր ավագանու կողմից Գյումրիի քաղաքապետի ընտրության ժամանակ ընդդիմության միասնական թեկնածուն լինելու է «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը։
Նշենք, որ վաղը՝ մարտի 30-ին տեղի են ունենալու Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները։ Հիեցնենք, որ ընտրրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Մայր Հայաստան» կուսակցությունները դաշինքը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների դաշինքը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
Հիշեցնենք նաև, որ Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ նախորդ ընտրություններում հաղթանակ տարած «Բալասանյան» դաշինքը իշխանությունների ճնշմամբ՝ վայր դրեցին ավագանու մանդատները։
Նախընտրական քարոզարշավն ավարտվել է։ Այսօր լռության օր է։
Irakanum.am