00:00:00

Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք. Արտակ Բեգլարյան

10:33, 23 մարտ 2025 Քաղաքականություն

Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք՝ հաշվի առնելով նաև մեր ընթացիկ համախմբումն ու առաջիկա արդարացի բողոքի ակցիաները: Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«ՀՀ իրավապահ մարմինները փոխանակ լուրջ հետաքննություն սկսեն Տիգրան Ուլուբաբյանի քստմնելի խոշտանգման հիմնավոր ահազանգի վերաբերյալ, ակնհայտ հետապնդումներ են սկսել նրա փաստաբան, հայտնի արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի դեմ:
Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք՝ հաշվի առնելով նաև մեր ընթացիկ համախմբումն ու առաջիկա արդարացի բողոքի ակցիաները:

Հորդորում եմ բոլորին վաղը մասնակցել այս բողոքի ակցիային: Ես էլ կմասնակցեի, եթե Հայաստանում լինեի»:

Նշենք, որ նախօրեին Վանաձորում ոստիկանների կողմից խոշտանգված Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը ահազանգել էր, որ իր դեմ արշավ է սկսվել ՔԿ-ի եւ ՆԳՆ-ի կողմից: Նա կոչ էր արել այսօր 14:00-ին հավաքվել ՔԿ-ի շենքի մոտ, ապա երթով շարժվել դեպի ՆԳՆ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր