00:00:00

Խոզերի մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ․ Ահազանգ

16:28, 22 մարտ 2025 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազանգում են, որ ներմուծվող խոզերը չեն մաքսազերծվում տոհմայինի անվան տակ, և դրանց մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ։

Ֆերմերները հայտնում են, որ տեղական շուկայում մսի իրացումը խնդիր է դարձել։ Առանց այդ էլ, վերջին շրջանում բարձրացել է խոզի կերի արժեքը։

Կան նաև ահազանգեր, որ ներմուծվող խոզերը պատշաճ կերպով ստուգում չեն անցնում՝ դառնալով վարակների տարածողներ։

Օր օրի կրճատվում է անասնագլխաքանակը։ Չունենք հագեցված լաբորատորիաներ, որակյալ կադրեր․ անասնաբուծությունը գրավիչ չէ երիտասարդների համար։

Սա պարենային անվտանգության հարց է, և պետության կողմից նման ոչ կոմպետենտ վերաբերմունքը ոլորտի նկատմամբ անթույլատրելի է»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31