00:00:00

Գյումրիում շատ ուժեղ երկրաշարժ զգացվեց, լավ ցնցեց․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

06:58, 08 մարտ 2025 Տեսանյութեր

Գյումրիում  շատ ուժեղ երկրաշարժ զգացվեց, լավ ցնցեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Գյումրիում քիչ առաջ շատ ուժեղ երկրաշարժ զգացվեց։ Հիմա «Բուլվարային» թաղամասում եմ, լավ ցնցեց, 5-6 բալ կլիներ։ Այստեղ բարձրահարկ շենքեր կան դեռևս սովետական ժամանակներից սարքած՝ ամենավտանգավոր հատվածն այս թաղամասում է գտնվում։ 

Փառք Աստծո վնաս չկա, այս անգամ էլ անցանք»,-հայտնել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր