00:00:00

«Տելեգրամի» միջոցով 24 փաթեթ թմրանյութ են ձեռք բերել և տեղադրել թաքստոցներում

19:46, 07 մարտ 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են․

«Փետրվարի 25-ին Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երկու երիտասարդ «Օպել» մակնիշի մեքենայով շրջում են Գյումրի քաղաքում և կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրում:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ մեկը երևանցի է, մյուսը` Աբովյան քաղաքից,  երկուսն էլ՝ 22 տարեկան: Ստացվել է նաև տեղեկություն, որ նրանք Ազատանից Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտերում, Գյումրիի օդանավակայանի խճուղու մոտակայքում և Վարդ-Բաղ թաղամաս տանող ճանապարհին տեղադրել են թմրանյութեր և բջջային հեռախոսներով լուսանկարել թաքստոցները:

Նույն օրը, թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Վարդ-Բաղ տանող ճանապարհի սկզբնամասում երիտասարդները ձերբակալվել են և, «Օպելով» հանդերձ, տեղափոխվել Կումայրիի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել և վերցվել են բջջային հեռախոսները և դեղնականաչավուն զանգվածով մեկական կաթուցիչ:

Երկուսն էլ հայտնել են, որ կարմիր և կապույտ 24 փաթեթներով մարիխուանան ձեռք են բերել «Տելեգրամի» մի կայքէջի միջոցով` որոշակի գումարի դիմաց դրանք Գյումրիի տարբեր հատվածներում տեղադրելու համար:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր