Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը «Քաղաք, որին արժանի ես դո՛ւ...» կարգախոսով է մասնակցում ընտրություններին։
Լրագրողների հետ զրույցում թեկնածուն մանրամասնեց, որ առաջադրվել է «Մեր քաղաքը» դաշինքի կողմից, որի կազմում են «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները։
Ըստ նրա՝ դաշինքով առաջդրվելու պատճառն այն է, որ Գյումրին փոքր քաղաք է, և խնդիրներին լուծում տալու համար պետք է համախմբվել․ «Որպեսզի մարդիկ կաշկանդված չլինեն, որ սիտպված են աշխատել ինչ-որ առաձին X կուսակցության հետ»։
Գրիգորյանը նշեց, որ 18 տարի լինելով քաղաքականությունում, ունի փորձ՝ աշխատելու երեք տարբեր իշխանությունների հետ․«Աշխատաձևը գիտեմ, նաև՝ թե ինչպես կուսակցությունների միջոցները բերել և ծառայեցնել Գյումրի քաղաքում»։
Քաղաքապետի թեկնածուն խոստովանեց՝ Գյումրին իր համար ամեն ինչ է։ «Գյումրին իմ տունն է, իմ ընտանիքն է, իմ անցյալն ու ներկան է, իմ ապագան է։ Ես իմ ամեն ինչը տեսնում եմ մեր քաղաքում՝ Գյումրիում և պատահական չի եղել, որ առաջադրվել եմ որպես քաղաքապետի թեկնածու․ որպեսզի կարողանամ իմ հնարավորությունների սահմանում ավելի շատ օգտակար լինել արդեն որպես քաղաքապետ»,-ասաց նա և նշեց, որ 18 տարուց 14 տարին եղել է ԱԺ պատգամավոր և ավելի շատ ՏԻՄ խնդիրներն է բարձրաձյանել։
Մանրամասները՝ տեսանյութում։