00:00:00

Ֆինանսների նախարարը Լյուքսեմբուրգում անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին

11:36, 07 մարտ 2025 Քաղաքականություն

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է EIB Group Forum 2025-ի շրջանակներում կազմակերպված «Օգտագործելով ԵՄ ընդլայնման հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը:

Քննարկման շրջանակներում Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին առնչվող մի քանի կարևոր հարցերի:

Նախարարը, մասնավորապես, խոսել է մեր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, ինչպես նաև այս համատեքստում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության և օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման կարևորության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր