00:00:00

Համբերություն եմ մաղթում դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչներին, ովքեր կհամաձայնեն որպես գործիք ծառայել Փաշինյանի ձեռքին. Մամիջանյան

11:34, 22 փետրվար 2025 Քաղաքականություն

Այս գործը ոչ միայն պայմանավորված է Էդգար Ղազարյանի հասարակական, քաղաքական կեցվածքով, այլ նաև եթե սա նախադեպ լինի, այն կիրառելի կլինի բոլորի նկատմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

 Նրա խոսքով՝ հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, պետք է կանգնի Էդգար Ղազարյանի կողքին և թույլ չտա, որպեսզի այսպիսի պրակտիկա հաստատվի:

«Նրանք չեն հասկացել մի քանի կետ: Առաջինը, որ հնարավոր չէ Էդգար Ղազարյանին վախեցնել  կամ լռեցնել: Էդգար Ղազարյանի ձեռքում ամենավտանգավոր զենքը միկրոֆոնն է, իսկ այս դատավարությունն առավել  շատ ուշադրություն կհրավիրի նրա վրա:

Համբերություն եմ մաղթում դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչներին, ովքեր կհամաձայնեն որպես գործիք ծառայել Փաշինյանի ձեռքին»,-հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր