00:00:00

«Կանտար» հյուրանոցում ռուս և իրանցի տղամարդկանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, մեկը մյուսի հեռախոսը պատշգամբից նետել է

14:06, 22 փետրվար 2025 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դեղատան փողոցի 10 հասցեում գտնվող «Կանտար» հյուրանոցում հյուրերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով մեկը մյուսի բջջային հեռախոսը պատշգամից նետել է: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցից հոգեկան ներգործություն և գույքը վնասելու առաջացած հիմնավոր կասկածով ձերբակալել և Կենտրոնականի բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 27-ամյա Սիյոն Ս․-ին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 29-ամյա Ռադմեհր Ֆ․-ին։

 

Պարզվել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում, նշված հյուրանոցում վերջիններիս միջև կենցաղային հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, որի արդյունքում միմյանց հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, որից հետո Սիյոն Ս․-ն վերցրել է Ռադմեհր Ֆ․-ին պատկանող «Samsung» բջջային հեռախոսը և պատշգամից նետել:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30