00:00:00

Պայթյունից տուժած հոգևորականի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

17:54, 15 փետրվար 2025 Առողջություն

Այսօր Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի է ունեցել պայթյուն՝ դեռևս չպարզված հանգամանքներում։ Դրա հետևանքով մարմնական այրվածքներ է ստացել Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը։

Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Պայթյունի պատճառների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնի պատկան մարմինը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։

Թեմի հոգևոր դասը և հավատացյալ ժողովուրդը միասին աղոթում են Տեր Հոր շուտափույթ ապաքինման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր