00:00:00

Ապրիլին Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը

12:17, 13 փետրվար 2025 Բանկեր

Այս տարվա ապրիլի 16-19-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: 120 մասնակից և 40 խոսնակ կքննարկեն ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները:

 

FINTECH360-ին կմասնակցեն ներկայացուցիչներ առաջատար բանկերից և վճարային համակարգերից, հեռահաղորդակցության և ՏՏ ընկերություններից, ստարտափներից, մասնագիտացված ասոցիացիաներից:

 

Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն են.

 

• AI-հավելվածները ֆինանսական ծառայություններում. հնարավորություններ և մարտահրավերներ:

 

• Բլոկչեյն, կրիպտոարժույթ, DeFi և թվային ակտիվներ. նորարարություններ և փոփոխություններ:

 

• Միջազգային դրամական փոխանցումների և վճարային համակարգերի զարգացում:

 

• Ինչպես է աճող հիպերանձնավորումը տրանսֆորմացնում հաճախորդների փորձը:

 

• FinTech լուծումներ բրոքերային գործունեությունում և կապիտալի շուկայում:

 

• Ապահովագրական շուկայի թվայնացում:

 

Համաժողովը կանցկացվի Holiday Inn Yerevan - Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։

 

«FINTECH360 համաժողովը հիանալի հարթակ է դառնում է՝ ծանոթանալու նոր լուծումների, որոնք կարող են փոխակերպել ոչ միայն բանկային ոլորտը, այլև մարդկանց առօրյան: Մենք ակտիվորեն ներդնում ենք մոբայլ տեխնոլոգիաներ և թվային վճարումներ՝ հաճախորդների փորձը բարելավելու համար: Յունիբանկը ուրախությամբ աջակցում է ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում նորագույն միտումներին նվիրված FINTECH360 համաժողովի անցկացմանը և հրավիրում փորձագետներին քննարկելու, փոխանակվելու փորձով ու գաղափարներով, որոնք կարող են նպաստել ֆինանսական ոլորտի հետագա զարգացմանը»,- ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

 

FINTECH360-ի մասնակիցներին սպասվում է ոչ միայն հետաքրքիր գործնական ծրագիր, այլև նրանք կվայելեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք համաժողովին մասնակցությունն իսկապես վառ և հիշարժան կդարձնեն: Ծրագրված է այցելություն գեղատեսիլ Սևանա լիճ և վանք, նավակներով զբոսանք և, իհարկե, հայկական հյուրասիրություն:

 

Համաժողովի ծրագրին ծանոթանալու և գրանցվելու համար այցելեք fintech360.io կայքը:

 

Մինչև փետրվարի 28-ը գործում է արտոնյալ գրանցում` 10% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր