00:00:00

Իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի անունից, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելուն.քաղաքագետ

10:03, 12 փետրվար 2025 Քաղաքականություն

Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթի քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է.

 

«- Իրական Հայաստանը տրանսպորտի գնի ու հսրկերի չհիմնավորված բարձրացումն է, որը հաշվի չի առնում բնակչության ստվար զանգվածի վճարունակությունը։

 

- Իրական Հայաստանն այդ անձնավորության քաղաքացիակսն կնոջ հակասահմանադրական գործունեությունն է, ով որևէ պետական պաշտոն չզբաղացնելով պետության ղեկավարի լիազորություններ է իրացնում։

 

- Իրական Հայաստանը անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են։

 

- Իրական Հայաստանն այդ անձի ոչ պրոֆեսիոնալ թիմն է, չմտածված որոշումներն են, տապաված նախաձեռնություններն են, պետական պարտքի աննախադեպ աճն է, բյուջեի ճեղքվածն է, ձախողված ռեֆորմներն են, հանրային վստահության անկումն է։

 

- Իրական Հայաստանն իր, իր ընտանիքի, իր թիմի կոռուպցիայի արշավն է։

 

Ուրեմն, իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի անունից, իրական խնդիրներից, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելուն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր