00:00:00

Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին

07:38, 12 փետրվար 2025 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՔՊ-ականներին կոչ է անում չմոլորեցնել հանրությանը, երբ խոսք է գնում Մեղրիի մասին։

«Ալիևի կողմից եղել է առաջարկ, բանակցությունների արդյունքում Քիվեստի փաստաթուղթ է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Առաջարկ է եղել, որը բանակցությունների ընթացքում դարձել է քիվեստյան փաստաթուղթ, որի արդյունքով պետք է Լեռնային Ղարաբաղը Լաչինով դառնար Հայաստանի մաս, Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ ու որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ»,- հայտարարեց նա։

Պատգամավորի խոսքով՝ Մեղրին իր տեղում է, չի կորել։

Դիմելով ՔՊ-ական Սոնա Ղազարյանին՝ Գրիգորյանն ասաց. «Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք Լեռնային Ղարաբաղ, ձեր պահած Լեռնային Ղարաբաղ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր