00:00:00

Գյումրիում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 41-ամյա ՌԴ քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին

10:23, 12 փետրվար 2025 Հասարակություն

Փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 248 հասցեում գործող «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ապակին կոտրած է, արյան հետքեր կան և հնարավոր է հանցագործն այժմ ներսում է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ «Ինեկոբանկ»-ի ձեղնահարկի միջանցքից հայտնաբերել, ձերբակալել և գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 41-ամյա Ստանիսլավ Աստաֆուրովին։

Նշվում է, որ նրան ժամը 01։25-ի սահմաններում «Ալկոհոլային հարբածություն, ձեռքերի դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30