00:00:00

Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ինչ անենք՝ ստորագրահավաք սկսե՞նք. Գառնիկ Դանիելյանը՝ Զեյնալյանին

12:00, 11 փետրվար 2025 Քաղաքականություն

Պարոն Զեյնալյան, ասում եք սա ժողովրդի նախաձեռնությունն է, «Հայաքվե»-ն ժողովրդի կամքը չէ՞ր, կամ տիկին Թովմասյանի կազմակերպած ստորագրահավաքը՝ արցախցիներին օժանդակելու հետ կապված, ժողովրդինը չէ՞ր, պետք չէ այստեղ կանգնել ասել ժողովրդի պահանջն է: Այս մասին ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց Գառնիկ Դանիելյանը:

 

«Շատ հարցեր կան տնտեսության հետ կապված, մենք Եվրոպա շատ քիչ քանակությամբ ապրանք ենք արտահանում, պարզ է չէ, որ չենք կարող համ այստեղ լիենք, համ այնտեղ: Մեր ապրանքաշրջանառությունը 10 մլրդից ավելի է, կարող է տնտեսությունը փլուզվել: Մենք խնդիր ունենք լուծելու, տնային աշխատանք ունենք անելու: Մարդու իրավունքներից եք խոսում, Հայաստանում ՄԻՊ-ը սպառնացել է ԱԺ պատգամավորին, որ քրեական գործ կհարուցվի իր դեմ, հիմա այս ամեն ինչին չեք ուզում անդրադառնալ, տնտեսությանը չեք ուզում անդրադառնալ, բայց ուզում ենք գնալ Եվրոպա: Ես էլ, ի դեպ, Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, եկեք ստորագրահավաք անենք, նախաձեռնություն սկսենք»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր