00:00:00

Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

11:14, 11 փետրվար 2025 Քաղաքականություն

Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի բանակցություններին, սակայն կողմերն ի վիճակի են ինքնուրույն բանակցել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ-ն դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ երկխոսությունում։

 

«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ են արվել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն ավարտին հասցնել այս գործընթացը: Ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը պահպանելով` մենք ողջունում ենք ինքնուրույն ջանքերը։ Կարևորը, որը տարածաշրջանը` Հարավային Կովկասը, շարունակի մնալ կանխատեսելի, խաղաղ և վերածվի բարեկեցության ու համագործակցության տարածքի», - ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր