00:00:00

Հասկանում ենք, որ պետությունը պետք է հարկերով կայանա, բայց չի կարելի մեղվի փեթակը ջարդել՝ մեղր հանելու համար․ Արա Զոհրաբյան

10:39, 10 փետրվար 2025 Քաղաքականություն

Հայաստանում գործող փաստաբանները գնում են ծայրահեղ քայլի՝ գործադուլ են հայտարարում, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեն հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների առաջացրած խնդիրների վրա։

«Գնում ենք այս ծայրահեղ քայլին, որովհետև այլ կերպ չենք կարողանում պետական մարմինների ուշադրությունը հրավիրել առկա խնդրի վրա»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Օրենքն ընդունել են առանց հաշվարկների, առանց վիճակագրության, առանց վերլուծության, առանց փաստաբանական ինստիտուտի հետ քննարկելու, ինչը հարկային օրենքի ուղղակի պահանջ է»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, թե որպես փաստաբան հասկանում են, որ պետությունը պետք է հարկերով կայանա, բայց նաև ասաց, թե չի կարելի մեղվի փեթակը ջարդել` մեղր հանելու համար։

«Սա շատ սխալ մոտեցում է։ Ես այդքան լավատես չեմ, որ կառավարությունն օբյեկտիվ վերաբերմունք կցուցաբերի, բայց բոլոր դեպքերում  այս բողոքի ակցիաներով ուզում ենք իրենց մտածել տալ, որ սա լուրջ խնդիր է»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր