00:00:00

Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան

22:12, 07 փետրվար 2025 Իրավական

 

 

Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր