00:00:00

Լարսը նորից փակվեց բեռնատարների համար

17:07, 07 փետրվար 2025 Հասարակություն

Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը  հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,- ասել է նա։

Հակոբյանը նշել է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր