00:00:00

Ջալալ Հարությունյանին դատապարտեցին ազատազրկման՝ 5,5 տարով

13:42, 07 փետրվար 2025 Քաղաքականություն

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը  դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վճիռը քիչ առաջ հրապարակեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։

Հանրային մեղադրողը միջնորդել էր Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, դատարանը 5 ու կես տարվա ազատազրկման վճիռ է կայացրել։

Ջալալ Հարությունյանին մեղադրանք են առաջադրել  44 օրյա պատերազմի ժամանակ՝ «2020թ. հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Խոսքը վերաբերում է Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի ուղղությամբ թշնամու հարձակման հետևանքով 20 զինծառայողի զոհվելուն։   

Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

 

 

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր