Անի Աբրահամյանը 16 տարեկան է։ Ապրում է ք․ Գյումրիում մայրիկի և քույրիկի հետ։ Ունի ջերմ ընտանիք։ Անին Սովորում է Շիրակի, Միքայել Նալբանդյանի անվան պետական քոլեջի 1-ին կուրսում՝ գրադարանային գործ մասնագիտությամբ։ Քոլեջում սիրված է և' համակուրսեցիների, և' դասախոսների կողմից։ Սովորում է գերազանց։ Սովորել է ՀՀ Շիրակի մարզի, Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում, ավարտել է գերազանցությամբ։ Անին աշխատասեր է, նպատակասլաց, ընկերասեր։ Բոլոր միջավայրերում տարբերվում է իր դիրքով, խորը ներաշխարհով, բարձր գիտելիքներով։ Ուսման հետ համատեղ ժամանակ առ ժամանակ աշխատում է, փորձելով ինչ որ չափով օգնել մայրիկին և քույրիկին։
Անին մեկ ամիս շարունակ ունեցել է գանգատներ, ձախ ձեռքի մատներից մեկը ցավել է, և քանի որ ցավը օր-օրի ուժեղացել է, մայրը տարել է ք․ Երևան հետազոտությունների։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երեխան ունի երկու լուրջ հիվանդություն և անհապաղ ենթակա է վիրահատման։
Արաբկիրի Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտում ախտորոշվել է Ձախ ձեռքի 3-րդ մատի պրոքսիմալ (հիմնային) ֆալանգի դիստալ հատվածի կիստոզ ոսկրային գոյածություն, ԷՆԽՈՆԴՐՈՄԱ։
Էրեբունի Բժշկական կենտրոնում ախտորոշվել է Ձախ վերին վերջույթի զարկերակ-երակային մալֆորմացիա։
Նաիրի Բժշկական Կենտրոնում ախտորոշվել է Ձախ վերին վերջույթի 3-րդ մատի պրոքսիմալ ֆալանգի արտերիո-վենոզ ֆիստուլա։ Խորանիստ և մակերեսային երակները անցանելի են 2 կողմից։
Եվ Հայաստանի և Ֆրանսիայի բժիշկները հիվանդությունը բացատրել են հետևյալ կերպ՝ երեխան ունի անոթային հյուսվածքների, զարկերակի երակի միացված հյուսվածք, որը բերում է ոսկրային փտում։ Մաքուր և կեղտոտ արյունները խառնվում են։ Եթե շտապ չարվի վիրահատություն, երեխայի մոտ կառաջանա ոսկրային փտում։ Փտումը արդեն իսկ սկսվել է։
Քանի որ Հայաստանում այս հիվանդությունը առաջին անգամն է նկատվում անչափահասի մոտ, բժիշկները խորհուրդ են տվել շտապ հասցնել Եվրոպա։
Ֆրանսիայում արդեն գտել են հիվանդանոց (Hospitalier Universitaire Pellegrin 33000 Bordeaux), որտեղ մասնագիտացված են նման վիրահատություններով: Ֆրանսիայի բժիշկները երաշխավորել են, որ կկարողանան վիրահատությունը հաջող կատարել, եթե երեխային մաքսիմալ արագ՝ 15 օրում հասցնեն Ֆրանսիա։ Ամեն մեկ ուշացված օրը էլ ավելի է բարդացնելու վիրահատությունը և վտանգ է առաջացնելու Անիի կյանքի համար։ Երեխային և ընտանիքին շտապ Ֆրանսիա հասցնելու համար անհրաժեշտ է 5․000․000 դրամ։ Խնդրում ենք, կիսվել, տարածել, աջակցել, տեղեկություն տալ բոլոր մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, կառույցների մասով, նշված գումարը հավաքելու համար։ Փոխանցումներ կարող եք կատարել Անիի քույրիկի` Աննա Աբրահամյանի հաշիվներին։
Հաշվի համար՝ 220062623529000
Քարտի համար՝ 9051345203361215
Ստացող՝ Աննա Աբրահամյան
Բանկ՝ Ակբա բանկ ԲԲԸ
Հեռ։ 077095751


