Մինչ Նիկոլը պորցիա-պորցիա հանձնում է Հայաստանը, իսկ իր «դուխով» կուսակից Սասուն Միքայելյանը հայտարարում է, թե «դուխով»-ը հիմա մեր խելոք մնալն է, տարբեր ֆեյք «ընդդիմադիր» շրջանակներ շարունակում են՝ «Ո՞վ բերեց Նիկոլին», նիկոլածին հարցադրումը։ Եվ, բնականաբար, ինչպես սերիալներում է, սույն ֆեյքածին հարցն ունի ի սկզբանե պլանավորված եւ պատրաստ պատասխան՝ Սերժը։ Ու իրենց «քաղաքագիտական ֆանտազիան» հաստատելու համար բերում են հազար անգամ ասված, հազար անգամ փաստերով հերքված հիմարաբանություններ։ Եվ հա, որպես կանոն, «Սերժը բերեց Նիկոլին» ասողները, 2018-ին փողոցում Նիկոլ էին բերում ու իրենց բոլոր հրապարակային ելույթներում, փրփուրը բերաններին, «հիմնավորում էին», թե ինչո՞ւ պիտի մերժել Սերժին ու բերել Նիկոլին։ Եվ քանի որ գեբելսյան ստերի դեմն առնել, այդուհանդերձ, միշտ պետք է, մի փոքր հետահայացք՝ 2018-ի իրադարձություններին։
Ապրիլի 14-ին, ՀՀԿ ԳՄ նիստում Կարեն Կարապետյանն առաջարկում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում մեկ նպատակով՝ պահել Արցախն ու շարունակել բանակցային պրոցեսը, որի վերաբերյալ Ալիեւն արդեն ասել էր, թե միջազգային հանրությունը փակ դռների հետեւում իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։ Նույն օրը Նիկոլն իր խմբակի հետ մտում է ռադիոտուն եւ բոլոր նրանք, ովքեր այն ժամանակ ողջունում էին Նիկոլի գրոհը ռազմավարական նշանակության շենք, հիմա ասում են՝ ինչի՞ Սերժ Սարգսյանը չկալանավորեց Նիկոլին ռադիոտանը։
Փոքրիկ տեղեկանք ամնեզիայով տառապողների համար՝ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից եւ ապրիլի 14-ին առնվազն նա՛ որեւէ մեկին կալանավորելու իրավական հիմքեր չուներ։ Դա կարող էին անել այլ օղակներ: Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որտեղ Սերժ Սարգսյանը փորձում էր հասարակությանն ուղերձ հղել, որ բախումները կործանարար կլինեն մեր հայրենիքի համար։ Հանդիպումն արդյունք չտվեց։ Նույն օրը ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանն ու եւս երկու պատգամավոր։ Հա, չմոռանամ ասել, որ փողոցում արդեն տեւական ժամանակ Նիկոլի գեներացրած պրոցեսին, Սերժ մերժողների շարքերում էին արդեն ՀՀԿ-ի գրեթե բոլոր դաշնակիցներն ու գործընկերները, որոնք ձայնալարերի ողջ պրկմամբ Սերժ էին մերժում ու Նիկոլ պահանջում։
Թե ի՞նչ էր կատարվում փողոցում, եւ թե ինչպե՞ս էին որոշ դեսպանատներ ներքաշված իշխանազավթման պրոցեսին, դրա մասին շատ է ասվել։ Ավելին, հիմա արդեն պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ ՔՊ պատգամավորներից մեկի տանը կուտակվում էր սնունդ եւ ոչ միայն սնունդ, քանզի «թավշյա իշխանազավթման» ողջ պրոցեսը եղել է մանրակրկիտ մշակված եւ մինչեւ վերջին ցենտը վճարված։ Դրան հետեւեց ապրիլի 26-ին Կարեն Կարապետյան-ՌԴ նախագահ հեռախոսազրույցն ու թվում էր, թե Կարեն Կարապետյանը վստահ որոշում ունի ընդունել ՀՀԿ ԳՄ-ի առաջարկն ու մայիսի 1-ին խորհրդարանի կողմից առաջադրվել վարչապետի թեկնածու։ Բայց, ՀՀԿ-ի հետ հաջորդ հանդիպմանը նա հրաժարվում է առաջադրվել վարչապետի թեկնածու եւ թե ինչո՞ւ՝ ժամանակը կտա այդ հարցի պատասխանը եւս։
Ամբողջական հոդվածը հղումով