00:00:00

Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով Երևանում ձերբակալվել է 45-ամյա տղամարդ

17:26, 31 հունվար 2025 Իրավական

Հունվարի 30-ին Երևանի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց պահելու ու օգտագործելու կասկածանքով Իսահակյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։


Ոստիկանությունից հայտնել են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է վեց փամփուշտով լիցքավորված մարտականի ձևափոխված թմբուկավոր ատրճանակ, երկու փամփուշտ, գաղտնի փականով ծալովի դանակ և դեղնականաչավուն զանգված։ Նա հայտնել է, թե զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է:

 
45-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր