00:00:00

Հորդորում ենք զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից․ ՊՆ

19:02, 31 հունվար 2025 Հասարակություն

Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու  սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները,

ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, արատավորում նրանց պատիվն ու հեղինակությունը։

Պաշտպանական գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31