00:00:00

Լոկոմոտիվի նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Փյունի՞կ․ ինչ է հայտնի

15:49, 31 հունվար 2025 Հասարակություն

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը կտեղափոխվի «Փյունիկ»: Այս մասին Чемпионат-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Կուլիկովը «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է: «Լոկոմոտիվի» մեծահասակների թիմի կազմում նա մասնակցել է 89 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ կատարելով 4 գոլային փոխանցում:

26-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Մինսկի «Դինամոն», որտեղ նա խաղացել է 2024 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի հունվար:

Transfermarkt կայքի տվյալների համաձայն՝ կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է 700 հազար եվրո։

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր