00:00:00

ԲՐԻԿՍ-ում չեն քննարկում միասնական արժույթի ստեղծման հարց. Պեսկովն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

16:20, 31 հունվար 2025 Քաղաքականություն

ԲՐԻԿՍ-ը քննարկումներ չի անցկացնում միասնական արժույթի ստեղծման հարցի շուրջ, խոսքը նոր ներդրումային հարթակներ ստեղծելու մասին է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը ԲՐԻԿՍ-ի կողմից սեփական արժույթ ստեղծելու հետևանքների մասին։

«Այստեղ պետք է հիշել մեր նախագահի խոսքերը, որոնք մեզ համար, այնուամենայնիվ, շատ ավելի կարևոր և նշանակալից են: Բանն այն է, որ ԲՐԻԿՍ-ում միասնական արժույթ ստեղծելու մասին խոսք չկա և չի եղել: ԲՐԻԿՍ-ում խոսում են նոր համատեղ ներդրումային հարթակներ ստեղծելու մասին, որոնք թույլ կտան համատեղ ներդրումներ կատարել երրորդ երկրներում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք նման սպառնալիքները կարող են ազդել ազգային արժույթներով հաշվարկների ընդլայնման նկատմամբ ԲՐԻԿՍ-ի վերաբերմունքի վրա, և կարող է արդյոք ԱՄՆ-ն ԲՐԻԿՍ-ից պահանջել նոր արժույթ չստեղծելու պարտավորություն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե ԲՐԻԿՍ-ի երկրները ստեղծեն իրենց արժույթը և հրաժարվեն փոխադարձ հաշվարկներում օգտագործել ամերիկյան դոլարը, ապա նրանց 100% մաքսատուրքեր են սպասվում ԱՄՆ ներկրվող ապրանքների համար: 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31