00:00:00

Լինցի մրցաշար․ Ավանեսյանը երկրորդ շրջանում պարտվեց խորվաթ մրցակցին

19:02, 30 հունվար 2025 Սպորտ

Աշխարհի 49-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Լինցում (Ավստրիա) ընթացող WTA-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ շրջանի հանդիպմանն Ավանեսյանը 4:6, 6:4, 5:7 հաշվով պարտվել է Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մարտիչին։

Ավանեսյանի հանդիպումը Մարտիչի հետ տևել է 2 ժամ 50 րոպե։

Հիշեցնենք, որ Ավանեսյանը մրցաշարի առաջին շրջանի հանդիպմանը հաղթել էր աշխարհի 53-րդ ռակետ, չեխ թենիսիստուհի Կատերինա Սինյակովային։

2025 թվականի Լինցի թենիսի մրցաշարը կանցկացվի հունվարի 27-ից փետրվարի 2-ը։


 Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր