00:00:00

Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունն առայժմ չի հաստատում ավիավթարի զոհերի թվում ռուսաստանցիների մասին

21:47, 30 հունվար 2025 Քաղաքականություն

Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունն առայժմ չի հաստատում ավիավթարի զոհերի թվում ռուսաստանցիների մասին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունից:
 
«Մենք առայժմ պաշտոնական հաստատում չունենք ամերիկյան իշխանություններից», - նշել են դեսպանատան մամուլի ծառայությունում՝ ընդգծելով, որ համապատասխան հարցում են ուղարկել ռուս դիվանագետները Պետդեպ։ 

Պետդեպարտամենտում ռուս դիվանագետներին հայտնել են, որ չեն կարող ոչինչ հայտնել, քանի դեռ չեն ավարտվել որոնողափրկարարական բոլոր աշխատանքները: Միևնույն ժամանակ, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում հավաստիացրել են, որ կտեղեկացնեն ՌԴ դեսպանատանը, եթե պաշտոնական հաստատում լինի ավիավթարի զոհերի թվում Ռուսաստանի քաղաքացիների վերաբերյալ։ 

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28