00:00:00

Անդրանիկ Քոչարյանը անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպումը «շատ կոնստրուկտիվ» է բնորոշել

15:52, 30 հունվար 2025 Քաղաքականություն

ԱԺ-ում ավարտվել է  դռնփակ հանդիպումը 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։

Հանդիպման ավարտին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի  նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, թե հանդիպումը մինչև այժմ իրենց որդիներից որևէ տեղեկություն չունեցող ծնողների հետ կառուցողական է եղել։  

«Շատ կոնստրուկտիվ քննարկում է եղել, այն տևել է 5 ժամ և շատ կարևոր էր բոլորիս համար։ Մենք անելիքներ ունենք, մեկ ամիս հետո կրկին հանդիպում կլինի՝ արդեն ինչ-որ խնդիրներ լուծած վիճակում։ Եղել է խիստ աշխատանքային պրոցես։ Եթե նույնիսկ եղել է բարձր տոնով, չնայած ես այդպիսի բան չեմ հիշում, նորմալ է»,- ասել է Քոչարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր