00:00:00

Ազգային ժողովում ավարտվեց անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փակ հանդիպումը, այն տեւեց 4 ժամից ավելի

15:29, 30 հունվար 2025 Քաղաքականություն

Ազգային ժողովում ավարտվեց  անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փակ հանդիպումը, այն տեւեց 4 ժամից ավելի: Ծնողների մի մասը դժգոհ էր հանդիպման արդյունքներից, նրանք մեկ ամիս անց եւս մեկ հանդիպում կանցկացնեն նման ֆորմատով:

Նշենք, որ փակ հանդիպումը վարում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը մասնակցում են ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի մյուս անդամները, նաեւ ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ:

 

Հանդիպմանը հրավիրված էին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:

Օթյակում նստած ծնողներից մեկի ինքնազգացողությունը քննարկման ժամանակ վատացել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր