00:00:00

«Հայոց ցեղասպանության խեղաթյուրումը չպետք է մնա անհետևանք»․ Ցյուրիխի Հայ ակադեմիականների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հանրայնորեն ներողություն խնդրել

19:10, 30 հունվար 2025 Քաղաքականություն

Ցյուրիխի Հայ ակադեմիականների միությունը (Armenian Academics Zurich)ը միանում է Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհրդի (CAAS) -ի դատապարտող հայտարարությանը և իր կողմից պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից հանրայնորեն ներողություն խնդրել իր հակազգային եւ մոլորեցնող արտահայտությունների համար։ Հայոց ցեղասպանության ցանկացած շահարկում և խեղաթյուրում չպետք է մնա անհետևանք։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը (CAAS) հայտարարությամբ մտահոգություն  էր հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի տարբեր ոլորտներում ներգրավված անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ արված հայտարարությունների կապակցությամբ,

«Այս հայտարարությունները, որոնք մենք համարում ենք վիճահարույց, վարկաբեկում են Հայոց ցեղասպանության հիշատակը և օրինաչափ հարցեր են առաջացնում մարդկության դեմ այս հանցագործության ամբողջական ըմբռնման և դրա միջազգային ճանաչման Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ»։

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28