00:00:00

Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. ոստիկանություն

12:02, 30 հունվար 2025 Իրավական

Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Նշենք, որ այսօր առավոտից առևտրով զբաղվող մի խումբ մարդիկ կառավարության շենքի դիմաց ակցիա էին անցկացնում՝ բողոքելով հարկային փոփոխություններից։

Ավելի ուշ ակցիա է եղել գերիների եւ անհետ կորածների վերադարձի պահանջով:

Հենց այդ ժամանակ էլ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց եւ քաշքշոց սկսվեց ոստիկանների ու ակցիայի վայրում գտնվող մի քանի քաղաքացիների միջեւ:

Ոստիկանները գետնին տապալեցին «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանին: Վերջինս ոտքի կանգնելուց հետո նույնպես սկսել էր հրմշտել ոստիկաններին՝ բռնելով նրանցից մեկի օձիքից: Դրանից հետո ոստիկանները նրան բերման ենթարկեցին:

Այդ ընթացքում հնչում էին գոռգոռոցներ. «Թողեք ժողովրդին», «Ձենդ, արա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր