Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
Ըստ նրա՝ կայունության ապահովման առանցքային բաղադրիչներն են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը։
«Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունն ամրապնդելու Արևմուտքի փորձերը»,- հավելել է Անդրեյ Սերդյուկովը։